Ռուբեն Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1954 (70 տարեկան) կամ հունվարի 18, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ |
Ռուբեն Պետրոսի Գևորգյան (հունիսի 18, 1954 կամ հունվարի 18, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Գևորգյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը և ստացել ճարտարապետ-շինարարի որակավորում։
Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար։ 1990-1993 թվականներին մասնակցել է Երասխավանի, Ոսկեպարի, Կիրանցի, Ճամբարակի, Արծվաշենի, Ասկերանի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի պաշտպանական մարտական գործողություններին[փա՞ստ]։
1991-1994 թվականներին եղել է Մաշտոցի շրջանային խորհրդի պատգամավոր, 1996-1999 թվականներին` Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավար։
1993-2011 թվականներին եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1994-2005 թվականներին` ԵԿՄ Մաշտոցի, այնուհետև` Դավթաշենի տարածքային կազմակերպության նախագահ։ Ռուբեն Գևորգյանի ջանքերով Դավթաշենում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցին, «Դեյզի» այգին (ներկայումս չի գործում), ստեղծել է անապահով ծերերի ճաշարան[փա՞ստ]։
1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր՝ թիվ 7 ընտրատարածքից։ Եղել է պաշտպանության, ազգային անվտանգության ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա` «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։
2009-2012 թվականներին ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ)։ Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։
2012 թվականի մայիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով։
Հայաստանի գրողների միության անդամ է, հեղինակ է 5 գրքի[1]։
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ (1995)
- «Մարտական ծառայության» մեդալ (1996)
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997)
- «Արիության» մեդալ (2000)
- «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան (1997)
- Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան